Վրաստանի Եվրոպայի խորհրդի առջև իր պարտականությունները կատարելու վերաբերյալ ԵԽԽՎ զեկուցողները` Աստրուփ Ենսենը և Բորիս Սիլևիչը խորը անհանգստություն են հայտնել Ռուսաստանի և Աբխազիայի միջև համագործակցության, մասնավորապես` ռազմական պայմանագրի նախագծի հետ կապված: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Աբխազիայի խորհրդարան է մտցվել Ռուսաստանում նախապատրաստված պայմանագիրը` «Համագործակցության և ինտեգրման մասին», որտեղ խոսվում է նաև Ռուսաստանի և Աբխազիայի համատեղ զինված ուժեր ստեղծելու մասին:
Նրանց կարծիքով` առաջարկված պայմանագիրը խախտում է միջազգային իրավունքի չափանիշները և ևս մեկ օրինակ է Վրաստանի Աբխազիա շրջանի բռնակցմանը Ռուսաստանին:








































