Արմատական իսլամի սպառնալիքները, Էբոլա տենդի համաճարակը և նույնիսկ «Սառցե դույլը» իրենց արտացոլումն են գտել 2014թ. Հելոուինի կոստյում ստեղծողների ստեղծագործություններում՝ գրում է RIA Novosti-ն:
Մասնավորապես, Brandsonsale հայտնի ինտերնետ-խանութում, որը մասնագիտացած է տոների ու երեկույթների համար ապրանքների մեջ, կա «Սեքսի Էբոլա» անվանումով կոստյում, որը վաճառվում է 53 դոլարով:
Սոցցանցերում սկսել են հայտնվել մարդիկ, որոնք որոշել են այս տարի Հելոուինը նշել արմատական իսլամիստների կոստյումներով:
Դա ոչ միանշանակ արձագանք է առաջացրել ամերիկյան հասարակությունում, ինչն արտացոլվել է նաև ԶԼՄ-ների էջերում: Շատերը նման կոստյումներն այսօրվա իրականությունում համարել են ցինիկ ու վիրավորական:
Սեզոնի նորույթն է դարձել կոստյում, որը պատկերում է Ice Bucket Challenge-ին մասնակցած մարդու: Հագուստը վաճառվում է 39 դոլարով:
Հելոուինը նշվում է հոկտեմբերի 31-ի գիշերը ԱՄՆ-ում ու Կանադայում և այժմ իր տարածումն է գտել նաև այլ երկրներում: Այն հին կելտական տոն է: Տոնի արմատները հասնում են մինչքրիստոնեական դարաշրջան: Հոկտեմբերի 31-ը համարվում էր անցնող տարվա վերջին օրը:












































