«Մեր ժողովրդին նոր ձեռքբերումներ և նոր հաղթանակներ եմ ցանկանում: Վստահ եմ, որ 2013 թվականը բարենպաստ տարի է լինելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր ամանորյա մաղթանքները փոխանցեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Նրա բնորոշմամբ՝ օձը խորհրդանշում է իմաստնություն, հանգստություն, հավասարակշռություն, սիրում է նաև հարստութուն. «Այդ տեսնակյունից ես կարծում եմ, որ բարենպաստ տարի է լինելու տնտեսության համար: Հայ սպառողներին էլ ցանկանում եմ ընտանեկան ջերմություն և խաղաղություն»:










































