Monday, 29 06 2026
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում

Հաջողության բույրը. օծանելիք ստեղծողները գուշակել են հաջողության գաղտնիքը

Բույրերը միշտ պետք է օգուտ տան: Օծանելիքները, որպես հիգիենայի մաս կամ արվեստի ձև, մեզ չեն բավարարում. մենք նրանցից հրաշք ենք սպասում՝ անսպասելի սիրո հրաշք, անսպասելի ձևափոխում, կախարդական ուժ և հեղափոխություն:

Նույնիսկ iPhone-ը ձեռքին՝ մարդիկ հոգու խորքում պատրաստ են վայրենիներ մնալ: XVII դարում սևամորթ ստրուկները ԱՄՆ են ներմուծել վուդուի ծիսակարգը: Նրանք սպիտակամորթներին ցույց են տվել, որ Florida Water օծանելիքով կարելի է տունը չար ոգիներից պաշտպանել: Կես դար անց խաղամոլները հաջողություն ունենալու համար կես դոլարով Hoit`s Cologne օծանելիք էին գնում, որը դեղատնից դուրս գալիս ամբողջությամբ լցնում էին իրենց վրա: Այս երկու օծանելիքն էլ մինչև այժմ գոյություն ունեն ամերիկյան շուկայում և գտնում են իրենց գնորդներին: Վուդուի համաձայն՝ նմանը հարկավոր է գրավել նմանով. հարստություն գրավելու համար վուդուի կախարդուհիները խորհուրդ են տալիս լոգանք ընդունել Royal Bain de Caron օծանելիքով:
Այդ սկզբունքով էլ պետք է օգտագործել նաև 1 Million Absolutely Gold Paco Rabanne, Emporio Armani Diamonds for Men և Ferrari №1 օծանելիքները:

Պարֆյումերները միշտ էլ պատրաստ են օգնել սնահավատ մարդկանց: Քրիստիան Դիորը, ով ցուցադրությունից առաջ միշտ շուշան է դնում կոճակի անցքի մեջ, պարֆյումեր Էդմոն Ռուսնիցկի կողմից մայիսյան շուշանի Diorissimo օծանելիք է ստացել, որպեսզի ամբողջ տարվա ընթացքում հաջողությունն ուղեկցի դիզայներին:

Esteban-ը տղամարդկանց համար Kit Cadeau Porte-Bonheur pour Lui բուրումնավետ կախազարդեր (բրելոկներ) է ստեղծել Cèdre, Santal և Teck & Tonka բույրերով: Բույրերը պետք է հաջողություն բերեն այնտեղ, որտեղ կախված են կախազարդերը: Կարելի է կրել ոչ թե կախազարդերը, այլ հաջողության մի ամբողջ սրվակ, օրինակ, Clin d’Oeil Porte Bonheur (Bourjois) բույրը, որը խոստանում է մաքրել ձեր կարման հաջողության հեորոգլիֆի և ճիշտ ընտրված պտուղների օգնությամբ: Կարման կմաքրվի կիտրոնի, մանդարինի, կումկվատի, պասսիֆլորայի, անանասի միջոցով:

Սնահավատություն կա, որ չորս թերթիկներով երեքնուկը հաջողություն է բերում: Atelier Cologne-ը ստեղծել է Trefle Pur բուրմունքը, հաջողության անուշաբույր խոտի բուրմունք:

Գոյություն ունի նաև Ed Hardy Love & Luck (by Christian Audigier)-ի բույրերի հավաքածուն տղամարդկանց և կանանց համար, որը սիրո մեջ և խաղաքարտերում հաջողություն է խոստանում:

Սեր և ֆինանսական բարօրություն, հաջողություն և չար աչքից պաշտպանություն են անհրաժեշտ անինքնավստահ մարդկանց: Եվ միշտ կգտնվեն այնպիսի բույրեր, որոնք առաջարկում են այն, ինչ հարկավոր է. սուրբ Parfum Sacre Caron, որը խոստանում է բոլոր սրբերի պաշտպանությունը, ուժեղ Champion Davidoff-ը, որը թույլատրված խթանիչ է համարվում, Angel Thierry Mugler-ը՝ ընդհանուր պահապան-հրեշտակը:

Բույրերից մեծ հրաշք են սպասում: Համոզված եղեք, որ դրանք հաջողություն կբերեն: Ուսումնասիրությունները պարզել են, որ բոլորովին անծանոթ մարդիկ օգնում են նրանց, ովքեր լավ են բուրում: Միայն թե հեռո՛ւ մնացեք այնպիսի բույրերից, ինչպիսիք են՝ Straight to Heaven կամ Ugly Bastard:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում