Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Air Armenia-ն իր անգործության հետևանքով ընկերության սնանկանալու մեղքը բարդում է ԶԼՄ-ների վրա

Air Armenia ավիաընկերությունը երեկ վերջապես  հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները մի շարք ուղղություններով, ինչը տևական ժամանակ է՝ արդեն հաստատված փաստ է:

«Տարածված տեղեկությունների համաձայն՝ ամռան ընթացքում փորձեր եղան ավիաընկերության գործունեությանը խոչընդոտելու ուղղությամբ, որի արդյունքում միտում դիտվեց միակ հայկական ավիափոխադրողի վերացման, ինչը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել օտարերկրյա ավիաընկերությունների համար՝ մենաշնորհային և անկախ քաղաքականություն իրականացնելու և Հայոց երկնքին տնօրինելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ մինչ այս, մենք մի քանի հոդվածներ էինք  հրապարակել առ այն, որ ավիաընկերությունը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի, հսկայական պարտքեր ունի կուտակած՝ ինչպես «Զվարթնոց» օդանավակայանին, այնպես էլ օդանավերը վարձակալած ընկերությանը: Գրել էինք, որ այդ ֆինանսական խնդիրները հնարավոր է բերեն ավիաընկերության սնանկացման:

Մեր բոլոր հրապարակումներին ավիաընկերությունը սվիններով էր արձագանքում՝ հայտարարելով, որ մեր հրապարակումները ապատեղեկատվություն են, իրենք ոչ մի խնդիր չունեն, ամեն ինչ կարգին է, իսկ չվերթերը չեն հետաձգվում: Դրանից հետո մենք հրապարակեցինք ավիաընկերության չվացուցակը, որից ակնհայտ էր դառնում, որ մի քանի օր շարունակ Air Armenia-ի չվերթերը դեպի Մոսկվա, Աթենք և մի քանի այլ երկրներ չեղյալ են հայտարարվել: Իսկ որպես պատճառ նշել էինք, որ ավիաընկերությունը օդանավ չունի:

Երեկ արդեն Air Armenia-ն ինքն է խոստովանել, որ ներկայումս թռիչքներ է իրականացնում ընդամենը 1 օդանավով, քանի որ մյուս երկու օդանավերը   գտնվում են Հոլանդիայում՝ տեխնիկական սպասարկման նպատակով:

«Առաջացած խուճապի և հասարակության շրջանում առկա անորոշությանը զուգահեռ՝ Ա320 տիպի օդանավերի սեփականատերերը պահանջեցին օդանավերից մեկի՝ հերթական տեխնիկական և մյուսի՝ ոչ պլանավորված տեխնիկական սպասարկումը իրականացնել իրենց պատկանող օդանավակայանում՝ իրենց ավելի ապահովագրված զգալու նպատակով»,-հայտարարել է ավիաընկերությունը:

Մինչդեռ մեզ հասած հավաստի տեղեկություններով՝ օդանավերը վերադարձվել էին, քանի որ ավիաընկերությունը չի կարողացել մարել օդանավերի վարձակալության խոշոր գումարը: Ամեն դեպքում Air Armenia ավիաընկերությունը, ի զարմանս շատերի, իր մեջ գտել է եռանդ, ուժ և միջոցներ՝ թռիչքները կազմակերպելու ընդամենը մեկ օդանավով:

Զավեշտալի է, որ ավիաընկերությունն իր սխալ կառավարման կամ այլ պատճառներից առաջացած խնդիրները փորձում է բարդել տեղական, այդ թվում՝ մեր կայքի և ռուսական լրատվամիջոցների վրա՝ իբր թե ԶԼՄ-ների հրապարակումներն են հսկայական կորուստներ պատճառել ընկերությանը:

«Ռոսաերոնավիգացիայի կողմից տարածված հայտարարությունը, մեծ տարածում գտնելով հայաստանյան լրատվամիջոցների շրջանում, պատճառ հանդիսացավ հայկական ավիափոխադրողի հեղինակության անկման, ինչի արդյունքում Air Armenia ավիաընկերությունը սկսեց կրել ֆինանսական մեծ կորուստներ: Հայտարարությունը խուճապ առաջացրեց թե ուղևորների, թե կրեդիտորների և թե դեբիտորների շրջանում: Բազմաթիվ ուղևորներ սկսեցին վերադարձնել արդեն իսկ գնված տոմսերը: Ուղևորների մի մեծ զանգված հրաժարվեց հայկական ուղևորափոխադրողի ծառայություններից: Վաճառքները նվազեցին ավելի քան 60%-ով»,-ասված է հաղորդագրության մեջ և ավելացված, որ ստեղծված իրավիճակում ավիաընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել կտրուկ քայլերով իրականացնել կազմակերպության ֆինանսների վերակառուցում, բարեփոխել չվացուցակը մինչև դեկտեմբերի 20-ը՝ շեշտադրում անելով մեծ պահանջարկ ունեցող հիմնական ուղղություններով թռիչքների կազմակերպման վրա:

Ընթացիկ ժամանակահատվածում նախատեսվում է ներգրավել ֆինանսական միջոցներ, կատարել աշխատանքներ Air Armenia-ին պատկանող երկու Ա320 օդանավերը վերադարձնելու ուղղությամբ և դեկտեմբերի 20-ից սկսած իրականացնել բոլոր թռիչքները՝ ըստ նախկինում հայտարարված ձմեռային չվացուցակի:

Air Armenia-ն, սակայն, ֆինանսական և այլ տեսքով  պետական աջակցություն չի ստանա: Վերջերս էկոնոմիկայի փոխնախարարն էր ասել, որ ՀՀ կառավարությունը չի պատրաստվում աջակցություն ցուցաբերել ընկերությանը: Ասում են, որ եթե մասնավոր սեկտորից խոշոր ներդրում չարվի, Air Armenia-ն ևս կարժանանա «Արմավիայի» ճակատագրին, այսինքն՝ վերջնականապես սնանկ կհայտարարվի:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում