Թինա Կարոլը առաջ է անցել մոդել Միրանդա Քերից. Viva! Ամսագրի հոբելյանական թողարկման համար արված ֆոտոշարքում 2014 թ. սեպտեմբերին երգչուհին հայտնվել է Valentino-ի հիասքանչ զգեստով, գրում է Viva.ua-ը:
Ֆոտոշարքի հեղինակը իտալացի լուսանկարիչ Ֆեդերիկա Պուտելլին է, իսկ նկարահանումները իրականացվել են հեքիաթային վայրում՝ Իտալիայի Կոմո լճի ափին գտնվող հին ամրոցում:
Երկու ամիս անց հենց այդ նույն զգեստով ավստրալական Elle փայլերեսի շապիկին է հայտնվել Միրանդա Քերը՝ Օռլանդո Բլումի նախկին կինը: