«Հայաթ Փելես» հյուրանոցում այս պահին մի շարք օտարերկրացի մասնագետներ և բնապահպաններ քննարկում են Ամուլսարի հանքի շահագործման նախագիծը: Նույն պահին հյուրանոցի դիմաց Համահայկական բնապահպանական ճակատը և մի շարք ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացնում ընդդեմ հանքի շահագործման:
Թեպետ քննարկումը հանրության համար բաց է, այնուհանդերձ, ոստիկանությունը և հյուրանոցի աշխատակազմը ակցիայի մասնակիցներին թույլ չեն տալիս մասնակցել քննարկմանը, որի պատճառով տեղի ունեցավ քաշքշոց, և ակտիվիստներին թույլ չտվեցին ներս մտնել քննարկմանը:
Բնապահպան Լևոն Գալստյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նախկինում ՀՀ մի շարք բնապահպաններ դեմ են արտահայտվել Ամուլսարի հանքի շահագործմանը, քանի որ այն կարող է մահացու վտանգավոր լինել տեղի բնակիչների համար: Սակայն ըստ բնապահպանի՝ հիմա միտում կա հանքը շահագործել և մարդկանց կյանքի ու առողջության հաշվին հարստանալ: