ՀԱԿ անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, որպես տարվա գլխավոր իրադարձություն, նշեց բյուջեի ընդունումը, և ասաց, որ իր համար անսպասելի էր կառավարության կողմից այսպիսի վատ բյուջե ներկայացնելը: Ըստ նրա՝ դա ևս մեկ անգամ ապացուցեց իշխանության անպատասխանատվությունը՝ հավելելով, որ սա էլ բերում է կապիտալ ներդրումների և արտագաղթի:
Նա բացասական գնահատեց նաև բյուջեի հետ կապված այն հարկային փոփոխութունները, որ ընդուվեցին, գրեթե բոլոր-բոլորը: Վ. Խաչատրյանի խոսքերով՝ իրականում դրանք միտված են տնտեսությունը քանդելուն:







































