Ռեալիթի-շոուների ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը և ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը սպասում են իրենց առաջնեկին։
Ուեսթը այս մասին հայտարարել է նախօրեին Նյու Ջերզի նահանգի Ատլանտիկ սիթիում տված համերգի ժամանակ։ Երգիչը այս մասին հայտարարել է երգի տեսքով՝ նա կատարել է Now You Having My Baby երգը:
Քարդաշյանի հղիության լուրն իմանալուց հետո նրա քույրերն ու մայրը թվիթեր են փոխանակել:
Հիշեցնենք, որ երեխա ունենալու մասին լուրերն ավելի վաղ էլ են հայտնվել, սակայն դրանք այդպես էլ մնացել են խոսակցությունների մակարդակին և երբևէ չեն հաստատվել Քարդաշյանի և Ուեսթի կողմից։
Քարդաշյանը դեռևս օրինական ամուսնացած է բասկետբոլիստ Քրիս Համփրիսի հետ։









































