«2012-ը բավականին հաջող տարի էր մարզական առումով: Նախ` հունվար ամսին դարձա Հայաստանի չեմպիոն, այնուհետև մի քանի միջազգային մրցաշարերի մասնակցեցի, որտեղ կրկին հաջող հանդես եկա, և, իհարկե, սեպտեմբերին ավարտված համաշխարհային Օլմիպիադան Ստամբուլում: Անձնական առումով ևս ամեն ինչ լավ էր»,- 1in.am Sport-ի հետ զրույցում ասաց Ստամբուլի Օլիմպիադայի չեմպիոն, շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը:
Լոնդոնի Օլիմպիադայում ունեցանք արծաթե մեդալ, բրոնզե մեդալներ, բազմաթիվ մրցաշարերի հաղթող դարձան մեր մարզիկները:
2013-ից մեծ են սպասելիքները: Ես կմեկնարկեմ Հայաստանի առաջնությունով, հունվարին, այնուհետև Եվրոպայի առաջնություն, որից հետո թիմային մրցաշարեր` Եվրոպայի և Աշխարհի առաջնությունները:
Ամանորը դիմավերելու եմ տանը, ընտանեկան միջավայրում:
«Մեր հայրենակիցներին մաղթում եմ առողջություն: Թող խաղաղություն լինի, ուրախ տարի լինի: Իսկ մենք` մարզիկներս, կփորձենք այնպես անել, որ լրացուցիչ ուրախության րոպեներ պարգևենք մեր ազգին»;








































