Մալավիական Նիամբի գյուղը Լիվոնդե բնական պարկից բաժանող փշալար կառուցելու փորձը դժբախտ ավարտ է ունեցել: Դարպասի մեջ եղած անցքից 2 փիղ է մտել գյուղ: Նրանք ոտնակոխ են արել Նիամբիի 7 բնակչի՝ հայտնում է TASS-ը:
Զոհվածների թվում են 8-ամյա երեխա և 75-ամյա տարեց՝ նշում է TASS-ը:
Գյուղ ժամանած ոստիկաններին և անտառապահներին հաջողվել է փղերին հետ քշել արգելոց:
«Ամեն ինչ տեղի է ունեցել այն պատճառով, որ բնակիչները քանդել են իրենց պարկից բաժանող պարիսպը»,- ասել է ոստիկան Էնդրյու Մայավոն:
Հենց վայրի բնության հետ բնակիչների սերտ շփումն էլ հանգեցրել է տխուր հետևանքների:










































