«Բարսելոնա» տեղափոխությունից հետո Նեյմարի անձնական քաշն ավելացել է 4.5 կգ-ով: Այդ մասին ֆուտբոլիստը հայտնել է բրազիլական լրատվամիջոցներին: Հիշեցնենք` Նեյմարը «Սանթոս»-ից «Բարսելոնա» է տեղափոխվել 2013 թականին: Կատալոնական ակումբի պաշտոնական կայքի տեղեկությունների համաձայն` բրազիլացիֆուտբոլիստի անձնական քաշը 68 կգ է կազմում:
«Ես սկսեցի ավելի շատ ժամանակ անցկացնել մարզադահլիճում, քանի որ անձնական քաշի խնդիրներ ունեի: Ինձ դա չի անհանգստացնում: Ես ցանակնում եմ հաջողությունների հասնել: Ցանկանում եմ լավ ֆուտբոլիստ լինել»,- նշել է Նեյմարը:
Հավելենք, որ «Բարսելոնա»-ի կազմում Նեյմարը 52 խաղ է անցկացրել և 26 գոլ հեղինակել:.









































