Քեթի Փերիին ու նրա ընկերոջը՝ դիջեյ Diplo-ին (Ուեսլի Փենց), նկատել են Փարիզի օդանավակայանում: Նրանք ժամանել են Ֆրանսիայի մայրաքաղաք՝ վայելելու աշխարհի ամենառոմանտիկ քաղաքը՝ գրում է spletnik.ru-ն:
Լուսանկարներում երևում են նոր վայրէջք կատարած Քեթին ու Ուեսլին՝ ընկերների շրջապատում: Հատկանշական է, որ իրենց սիրավեպի մասին երաժիշտները չեն բարձրաձայնում ու խուսափում են հանրության առաջ ռոմանտիկ զգացումները ցուցադրելուց:
Իմիջիայլոց, ինչպես գրում են ԶԼՄ-ները, դիջեյ Diplo-ն շուտով արդեն երկրորդ անգամ հայր կդառնա. նրա նախկին ընկերուհին՝ Քեթրին Լոկհարթը, ըստ լրագրողների, հղի է:












































