Հյուսիսային Կորեան հնարավոր է համարել երկիր այցելել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով հանձնաժողովի անդամներին: Ինչպես հայտնում Bloomberg-ը, Փխենյանում ենթադրում են, որ դա վերջ կտա Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի նկատմամբ մեղադրանքներին, որ նա իբր գործել է մարդկության դեմ:
Հյուսիսկորեացի 4 դիվանագետներ հոկտեմբերի 28-ին հանդիպել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով հատուկ զեկուցող Մարզուկի Դարուսմանի հետ՝ քննարկելու պոտենցիալ այցը:
Փխենյանում հուսով են, որ դա կնպաստի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագծի վերանայմանը, որում փաստաթղթի հեղինակներն առաջարկել էին Հյուսիսային Կորեայի իշխանությունների դեմ գործը հանձնել Միջազգային քրեական դատարան:
Բացառված չէ, որ պատասխանատվության կարող են կանչեն նաև անձամբ Կիմ Չեն Ինին:
Դարուսմանի խոսքով՝ հյուսիսկորեացի պաշտոնյաները որոշել են ՄԱԿ-ի տեսուչների հետ հանդիպել վերջին 10 տարում 1-ին անգամ:
Բացի դրանից՝ Փխենյան է հրավիրվել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատար Զեյդա բեն Ռաասա Ալ-Հուսեյնին:









































