Թաիլանդի իշխանությունները սկսել են տարհանել այն կղզիների զբոսաշրջիկներին և բնակիչներին, որոնք առավել շատ են տուժել ջրհեղեղից: Այս մասին հայտնում է BBC-ն:
Փրկարարական աշխատանքներն իրականացնելու համար ներգրավվել է Թաիլանդի ռազմածովային ուժերի ավիակիրը: Սիամի ծոցի Կո Տաո կղզուց պետք է տարհանվի ավելի քան 1000 մարդ:
Բացի այդ, բարդ իրավիճակ է Սամուի կղզում, որտեղ գտնվում են մի քանի հազար արտասահմանցի զբոսաշրջիկներ:
Նախնական տվյալներով, Սամուին չեն կարողանում լքել ավելի քան 600 ռուս զբոսաշրջիկներ: Կղզու օդանավակայանը փակ է, իսկ լաստանավային հաղորդակցությունը` դադարեցված: Իշխանությունները հույսեր են կապում օդանավակայանի մոտալուտ վերագործարկման հետ:
Այս պահի դրությամբ, թաիլանդական իշխանությունների հայտնած տեղեկությունների համաձայն, աղետի հետևանքով արդեն զոհվել է առնվազն 9 մարդ: Օդերևութաբանների տվյալներով, առատ տեղումներն ու ծովի ալեկոծությունը մոտակա օրերին կշարունակվեն: