Բարեկազմ տղամարդիկ և տարբեր աստճանի մերկության կանայք պատկերված են օրացույցների ճնշող մեծամասնության էջերում: Ըստ ավանդության՝ շատ հրատարակչություններ տարվա վերջում հաջորդ 12 ամիսների համար էրոտիկ օրացույց են թողարկում՝ հավատարիմ մնալով «ամեն էջում՝ գեղեցիկ մերկ մարմին» սկզբունքին:
Շքեղ Պենելոպա Կրուզը՝ Campari-ի օրացույցում
Օրացույցը ստացել է Kiss Superstition Goodbye («Հրաժեշտի համբույր սնահավատությանը») վերնագիրը: Յուրաքանչյուր նկարում սնահատության հետ կապված ինչ-որ բան ենք տեսնում (սև կատուն դժբախտության նշան է, ընկնող դիմանկարը՝ մահվան, թափված աղը՝ վեճի):


Pirelli-ի հոբելյանական օրացույցը
Այն փոխել է իր կեսդարյա ավանդույթները: Պարբերականում ոչ մի էրոտիկ նկար չի եղել:

Dieux du Stade-ի օրացույցը
Այս տիպի օրացույցի հրատարակումն ակումբի ավանդույթն է: Օրացույցում կան ոչ միայն ֆրանսիական ակումբի, այլ նաև ուրիշ ակումբների ռեգբիստները: Մկանուտ երիտասարդները ներկայացված են իրենց բարեկազմ մարմինների ամբողջ հմայքով։

Miss Tuning օրացույցը
Ամեն տարի Թյունինգ-շոուի ժամանակ ընտրում են «Միսս Թյունինգ»-ին, ով էլ արդյունքում դառնում է օրացույցի գլխավոր հերոսուհին: Վերջին հաղթողը 22-ամյա Ֆրիցցիա Առնոլդն է:


Yamamay-ի օրացույցը
Ներքնազգեստի իտալական բրենդը թողարկել է իր օրացույցը: Կիսամերկ մոդելները նկարահանվել են թատերական դեկորացիայի ֆոնին:

Maybelline-ի օրացույցը
Maybelline-ը թողարկել է մի օրացույց, որի թեման Նյու Յորքն է: «Մեծ խնձորի» մթնոլորտը փոխանցելու համար մոդելների մարմնի վրա համապատասխան հարդարում են արել:

Քելի Բրուքի օրացույց
Անգլիական մոդել, դերասանուհի և հաղորդավարուհի Քելլի Բրուքը հանդես է եկել սեփական օրացույցով:



Sports Illustrated 2013
Sports Illustrated–ն ամենահեղինակավոր ամսագրերից մեկն է, որն արական սեռի մեծ թվով ներկայացուցիչներ ընթերցում են ամբողջ աշխարհում: Այս ամսագիրը լույս է տեսնում շաբաթը մեկ անգամ, սակայն գրավում է ոչ սովորական համարներով:



Empresas Polar
Վենեսուելական գարեջուր արտադրող Empresas Polar ընկերությունն ամեն տարի թողարկում է Chicas Polar Pilsen օրացույցը, որն ավանդաբար զարդարում են բիկինիներով ապշեցուցիչ մոդելները:



Հմայիչ Շերիլ Քոուլ
29-ամյա անգլիական երգչուհին, մոդելը, հաղորդավարուհին և ուղղակի գեղեցկուհին ներկայացրել է իր նոր օրացույցը:











































