Tuesday, 14 05 2024
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը

Քրդերը Դերսիմի սպանդի համար դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Ըստ քրդական Fırat լրատվական գործակալության՝ 1937-1938 թվականներին Դերսիմի (ներկայիս Թունջելի) ապստամբության ժամանակ իր եղբայրներին կորցրած Մուսա Քաչարը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

Դատական հայցում նշվում է, որ Դերսիմի սպանդի ժամանակ սպանվել են մինչև 9 տարեկան 2011 քուրդ երեխաներ:

Քաչարը նշել է, որ Դերսիմի սպանդի ժամանակ, երբ ինքը երեխա է եղել, սպանվել են իր ավագ եղբայրները, ինչի համար էլ այժմ թուրքական պետությունը պետք է ներողություն խնդրի իրենից:

Հենց այդ նպատակով էլ Քաչարը նախ դիմել է նախագահ Աբդուլլահ Գյուլին, սակայն 1 ամիս ապարդյուն սպասելուց հետո ստիպված է եղել դիմելու ՄԻԵԴ:

Այժմ Քաչարի փաստաբանը թուրքական պետությանը մեղադրում է 1937-1938 թվականներին պլանավորված կերպով Դերսիմի սպանդը կազմակերպելու մեջ, ինչը հետագայում վերածվեց քուրդ ժողովրդի դեմ ցեղասպանության:

Հիշեցնենք, որ երբ 2009 թվականի աշնանը թուրքական խորհրդարանը քննարկում էր վարչապետ Էրդողանի առաջ քաշած «Քրդական նախաձեռնությունները» (բարեփոխումները), ագրեսիվ վարքով աչքի ընկավ գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) տվյալ ժամանակվա փոխնախագահ Օնուր Օյմենը, որը հայտարարեց, որ ներկայումս քրդական հարցը պետք է լուծել այնպես, ինչպես 1937–1938 թվականներին Դերսիմի կոտորածների ժամանակ:

Դրանից հետո նրան անվանեցին ֆաշիստ և նմանեցրին Հիտլերին, սակայն Օյմենը հայտարարեց. «Ես, իհարկե, չեմ ընդունում, երբ ինձ Հիտլերի հետ են նույնացնում: Ե՞ս եմ ճնշել Դերսիմի ապստամբությունը: Մի՞թե ֆաշիստ էր նաև Դերսիմի ապստամբությունը ճնշած Աթաթուրքը»:

Ապա Օյմենին քննադատեց վարչապետ Էրդողանը, ինչն էլ տեղ գտավ տվյալ խնդրի շուրջ Hürriyet թերթի գլխավոր խմբագիր Էրթուղրուլ Օզքյոքի հոդվածում.

«Օյմենին ուղղված իր քննադատական խոսքում Էրդողանն օգտագործել է «Դերսիմի կոտորած» բառերը: Բացի այդ, Դարֆուրի (Սուդան) ցեղասպանության կապակցությամբ նա նշել է, որ մահմեդականն ի վիճակի չէ ցեղասպանություն իրականացնելու:

Իսկ այդ դեպքում ո՞վ է 1937-1938 թվականներին Դերսիմում կոտորել քուրդ-ալևիներին, ո՞վ է ռումբեր նետել նրանց քարանձավների վրա: Գուցե քրիստոնյա՞ թուրքը:

Ցայժմ անհայտ է մնում «Դերսիմյան իրադարձության» ժամանակ զոհվածների թիվը, որը տատանվում է 7000-90.000-ի միջև: Եվ եթե այդչափ մարդկանց սպանությունը պաշտոնապես (Էրդողանի մակարդակով) անվանվում է կոտորած, ապա ինչ ասել «Հայկական հարցի» մասին:

Հայկական թեզերի համաձայն, 1915 թվականին զոհվածների թիվը կազմել է 1.5 միլիոն մարդ: Լավ, ասենք թե 600.000 է: Որքանո՞վ է այդ թիվը գերազանցում «դերսիմյանը»: Եթե Դերսիմում զոհվածների թիվը եղել է 7000, ապա` 200 անգամ, իսկ եթե 90.000, ապա՝ 17 անգամ:

Եթե Դերսիմում տեղի ունեցածը կոտորած է, ապա ինչպես բնութագրել «Հայկական հարցը». «մեծ կոտորած», «խոշոր կոտորած», «սարսափելի կոտորած», «մեծամասշտաբ կոտորած»: Եվ եթե վաղն այս հարցի պատասխանը ծառանա Թուրքիայի ղեկավարության առջև, ապա ո՞րը կլինի պաշտոնական պատասխանը»:

Այս հոդվածից շատ չանցած Օզքյոքը հեռացվեց Hürriyet-ի գլխավոր խմբագրի պաշտոնից, որում աշխատում էր շուրջ 20 տարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում