Բանգլադեշի դատարանը հանցավոր խմբավորման 5 անդամների մահապաժի է դատապարտել սաուդցի դիվանագետի սպանության համար, հաղորդում է BBC-ն:
Դեսպանության 2-րդ քարտուղար Քալաֆ Ալին սպանվել է Բանգլադեշի մայրաքաղաքում, երբ նրան ցանկացել են կողոպտել: Հարձակվողներից մեկը դեռևս փախուստի մեջ է:
Բանգլադեշի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները շարունակում են լարված մնալ 2011-ի հոկտեմբերից, երբ Սաուդյան իշխանությունները մահապատժի ենթարկեցին բանգլադեշցի 8 բանվորի, որոնց մեղադրում էին զինված կողոպուտի համար:











































