«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին ցանկանում է իր թիմի կազմում տեսնել Մադրիդի «Ռեալ»-ի երկու կիսապաշտպաններին` Ասիեր Իլյարամենդիին և Իսկոյին:
Domenica Sportiva-ի տեղեկությունների համաձայն` «ռոսոներիներ»-ը պատրաստ են վարձակալել նշված ֆուտբոլիստների իրավունքները:
«Միլան»-ում կարող են երաշխավորել, որ Իլյարամենդին և Իսկոն բավականաչափ խաղաժամանակ կստանան, ինչի բացակայությունը նրանք այժմ զգում են «արքայական ակումբ»-ում:











































