Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հաղորդում է APA գործակալությունը:
Ֆրանսիայի նախագահը Ալիևին ընդունել է Ելիսեյան պալատում:
Նախատեսվում է, որ Օլանդը առանձնազրույց կունենա նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, իսկ երեկոյան՝ 21:00-ին, սպասվում է եռակողմ հանդիպում:








































