ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի համար 2012-ը կարևոր տարի էր: Նրա համարկարևորագույն և նշանակալի իրադարձությունը երկրորդ որդուծնունդն էր, իսկ պետության համար՝ խորհրդարանական ընտրությունները:
«Կարծում եմ՝ տարվա ձեռքբերումըՄատաղիսի գործով արդարացման դատավճիռն էր, որին 9 տարի սպասել ենք, իսկ մեծագույն բացթողումը Սևանից ջրի բացթողնումն էր՝ չնայած բացթողումներ շատ կարող եմ մտաբերել»,- նկատեց նա:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա սրտանց շնորհավորեցբոլոր քաղաքացիներին՝ցանկանալով, որ Սուրբ Ծննդյան խորախորհուրդ ավետիսը, սկիզբ դնելով Նոր տարվան, զորացնի ամենքինիրենց ամենօրյա գործում և իրենց առաքելության իրագործման դժվարին ճանապարհին:
«Մաղթում եմ ջերմություն ու սեր և հավատ վաղվա օրվա նկատմամբ»,- մաղթեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:







































