«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին դարպասապահ Պետր Շմեյխելը կարծում է, որ թիմն ուժեղ ու փորձառու պաշտպանի կարիք ունի: Շմեյխելը նաև գովեստի խոսքեր է հղել Դավիդ դե Խեայի հասցեին:
«Դե Խեան հզոր դարպասապահ է, ով ուժեղ պաշտպանության կարիք ունի: «Յունայթեդ»-ն արդեն վաղուց ուժեղ, հուսալի դարպասապահի կարիք ունի:
Նրա համար դժվար է պաշտպանությունը ղեկավարել պաշտպանների հետ փոխըմբռնման բացակայության պայմաններում»,- հայտարարել է նախկին դարպասապահը:
Շմեյխելը «Յունայթեդ»-ի կազմում հանդես է եկել 1991-99թթ՝ 5 անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն, 3 անգամ՝ Անգլիայի գավաթակիր, 1 անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր:









































