Երեկ կայացան մի շարք ընկերական հանդիպումներ, որոնց մասնակցում էին նաև «Եվրո-2012»-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներ Ռուսաստանի, Իռլանդիայի և Սլովակիայի հավաքականները: «Առաջին լրատվակա»-ն արդեն տեղեկացրել էր, որ Ադվոկատի թիմը ոչ-ոքի` 1:1 հաշվով էր ավարտել հանդիպումը Քաթարի ընտրանու հետ:
Անհաջող խաղացին նաև մեր մյուս մրցակիցները. Իռլանդիայի հավաքականը սեփական հարկի տակ 2:3 հաշվով զիջեց Ուրուգվային, իսկ սլովակները կրկին սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտություն կրեցին Դանիայի հավաքականից:







































