Բրիտանիայի Ֆոլքսթոն քաղաքի աճուրդում 6 հազար ֆունտ ստերլինգով վաճառվել է Վիկտորյա թագուհու ներքնազգեստը:
Այն աչքի է ընկնում իր հսկայական չափերով: Վարտիքի յուրաքանչյուր ոտքը ի վիճակի է տեղավորել ավելի քան 100 սմ շառավղով ոտք: Վաճառվել է նաև վերնաշապիկ, որում տեղավորվել է հիրավի ծավալուն կուրծք:
«Դա ամենատարօրինակ ցուցանմուշներից էր, որ վաճառվել է վերջին 40 տարում: Ինձ զարմացնում էր ցուցաբերված հետաքրքրությունը»,- Independent-ը մեջբերում է կոլեկցիոներ Միխայել Հոգբենի խոսքերը:













































