Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը մասնակցել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության շրջանակներում կայացած «Վոլգա» – «Տոսնո» (3:1) խաղին: Սարկիսովը խաղացել է առանց փոխարինման՝ դառնալով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
«Ինչպես յուրաքանչյուր խաղում, մտածում էինք միայն հաղթանակի մասին: Ուրախ եմ, որ ներդրում ունեցա թիմի հաջողությունում: Տղաներն ամեն ինչ արեցին, որ մեն-մենակ դուրս գամ դարպասապահի հետ ու գոլ խփեմ: Հիանալի է, որ ամեն ինչ ստացվեց:
Չնայած ցրտին, մարզադաշտում բազմաթիվ երկրպագուներ կային: Խաղում ենք նրանց համար:
Եվ վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի աշխատակիցներին: Խաղադաշտը հիանալի վիճակում էր տարվա այս եղանակին»,- Սարկիսովի խոսքերը մեջբերում է «Վոլգա»-ի պաշտոնական կայքը:







































