La Gazzetta dello Sport-ի ժուռնալիստը, Twitter-ի իր էջում վկայակոչելով Sky Sports Italy-ն, գրել է, որ անգլիական «Լիվերպուլ»-ը մտադիր է ձեռք բերել Հռոմի «Լացիո»-ի պաշտպան Մոդիբո Դիակիտեի տրանսֆերային իրավունքները:
Հաղորդման համաձայն՝ «մերսիսայդցիներն» արդեն դիմել են «Լացիո»-ին՝ տրանսֆերի շուրջ բանակցելու: Այս հարցի շուրջ հավելյալ տեղեկություններ դեռևս չկան:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը ոչ մի պաշտոնական խաղի չի մասնակցել:






































