Քաղաքաշինարար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը ցանկանում է, որ այն բարեփոխումները, որ տեղի ունեցան 2012-ին ոստիկանական, նոտարական համակարգերում, 2013-ին տարածվեն նաև քաղաքաշինության ոլորտի վրա:
Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ մեր իշխանությունները հասկանան, որ բարեփոխումների ամենակարևոր մասերից մեկը քաղաքաշինության ոլորտում է, որովհետև այն կյանքի բոլոր ոլորտների վրա ազդեցություն է թողնում և գոնե 2013-ին լինի քաղաքաշինության մասնագիտության կարևորության գիտակցումը, նախ արժևորեն դա, հետո դրանից հետո գործ բռնեն որակյալ մասնագետների հետ, ինչը այս պահին պետական համակարգում գրեթե չկա:
«Ես միշտ լավատես եմ, և այդ լավատես լինելն է, որ յոթ տարի գրեթե շատ քիչ արդյունքներով մենք պայքարում ենք մեծ փողերի դեմ, և հույս ունենանք, որ կլինեն փոփոխություններ, հույս ունենանք, որ բոլորը 2012-ից մի քանի դասեր կքաղեն»,- ասաց քաղաքաշինարարը՝ վստահ լինելով, որ, օրինակ, 2012-ին Մաշտոցի այգուց բազմաթիվ մարդիկ դասեր քաղեցին և հույս ունի, որ Փակ շուկայի դեպքում նույնպես կլինեն պատժվողներ, և մարդիկ դրանից դասեր կքաղեն:






































