Գերագույն ռադայի ընտրություններում կուսակցական ցուցակներով քվեարկության արդյունքներով (քվեաթերթիկների 12.12% հաշվարկ) Պյոտր Պորոշենկոյի դաշինքը հավաքել է 21.72% ձայն: «Ժողովրդական ճակատը» հավաքել է 21.69% ձայն: Երրորդ տեղում «Ինքնօգնությունն է» (Սամոպոմիչ)՝ ընտրողների 9.71 %-ի աջակցությամբ: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը:
ԿԸՀ տվյալներով՝ Ռադա են անցնում նաև «Ընդդիմադիր դաշինքը» (9.27%), Օլեգ Լյաշկոյի «Արմատական կուսակցությունը» (8.15 %), «Բատկիվշչինան» (6.23 %):
Ընտրություններին մասնակցել են 29 կուսակցություն և 3322 մեծամասնական թեկնածու:











































