Սիրիական զորքերը հոկտեմբերի 26-ին Պալմիրայի մոտակայքում՝ Էշ-Շաերում, իրենց վերահսկողության տակ են վերցրել մի քանի նավթային աշտարակներ: Ինչպես հայտնել է Ալ-Ալյամը, գործողության ընթացքում ոչնչացվել են մեծաթիվ վարձկաններ, որոնք հանդես են եկել ԴԱԻՇ-ի դրոշների ներքո:
Մոջահեդներն ավելի վաղ բազմիցս հարձակվել էին այդ լեռնային տարածքի վրա, որը գտնվում էր Հոմս քաղաքից 120 կմ դեպի արևելք:
Առաջին անգամ նրանց Էշ-Շաերը հաջողվել էր գրավել հուլիսի 17-ին՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի երդմնակալության հաջորդ օրը: 10 օր անց այն ազատագրվել էր էլիտար զորամիավորումների կողմից, և մոջահեդները նահանջել էին Սիրիական անապատի խորքերը:









































