Ադրբեջանցի երկու լրագրող օրերս Եվրոպա էին տեղափոխվում, հաղորդում է Modern.az-ը:
Նրանցից մեկը Իդրաք Աբասովն է` Bizim yol թերթի լրագրող և Թղթակիցների ազատության և անվտանգության ինստիտուտի աշխատակից: Խմբագրությունում հաստատել են, որ Աբասովը հեռացել է աշխատանքից, սակայն թե որտեղ է տեղափոխվել, ոչինչ չգիտեին:
Եվրոպա տեղափոխված մյուս լրագրողը վերջերս փակված «Հայելի» թերթի աշխատակից, ինչպես նաև լրագրողական ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի նախկին ղեկավար Ջասուր Սումերինլին է:








































