Կիսապաշտպան Անխել դի Մարիան, ով նախորդ ամռանը «Ռեալ»-ից «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել, հայտարարել է, որ «կարմիր սատանաներ»-ի կազմում հանդես գալու մեծ ցանկություն է ունեցել:
Հիշեցնենք` ավելի վաղ «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծիք է հայտնել, որ Դի Մարիան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել գումարի պատճառով:
««Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունս անկրկնելի զգացումներ առաջացրեց: Անկեղծ ասած, հպարտանում եմ: Այս ամենը շատ դժվար է փոխանցել բառերով: Ես, իսկապես, ցանկանում է հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում»,- Mirror-ը մեջբերում է Դի Մարիայի խոսքերը:







































