ՀՀ քաղաքացին 2013թ. թող ապրի ապահով և օրինական դաշտում գտնվող Հայաստանում. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ-ի մաս կազմող ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը՝ բոլորին շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ:
Նա ցավով նշեց, որ չի կարող նշել 2012թ. ընթացքում կատարված մի այնպիսի բան, որը կարելի է ձեռքբերում անվանել:
«Հայաստանում աստիճանաբար խորացավ աղքատությունը. ի՞նչ ձեռքբերման մասին կարելի է խոսել այս պարագայում: Այսօրվա Հայաստանի իրական վիճակը սա է: Երկրի ներկայիս իրավիճակը պետք է երկար չշարունակվի»,- ընդգծեց Գուրգեն Եղիազարյանը:







































