Առաջին 112 արտասահմանյան ընտրատեղամասերն են բացվել Ուկրաինայի քաղաքացիների համար, ովքեր հոկտեմբերի 26-ին ընտրում են Գերագույն ռադայի պատգանավորներին, գրում է TASS-ը:
Ամենաառաջինը ընտրողներին ընդունել են Ավստրալիայում և Մալայզիայում Ուկրաինայի դեսպանատներին կից N900001 և N9000052 ընտրատեղամասերը: Իրենց աշխատանքներն են արդեն սկսել Ռուսաստանի տարածքում գտնվող ընտրատեղամասերը, մասնավորապես` Նովոսիբիրսկում և Եկատերինբուրգում:








































