Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 11-րդ տուրի շրջանակներում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Բորդո»-ին: Հանդիպումն ավարտվել է դաշտի տերերի՝ 3:0 հաշվով տարած հաղթանակով:
Փարիզցիների կազմում դուբլի հեղինակ է դարձել Լուկաս Մոուրան: ՊՍԺ-ի երրորդ գոլը խփել է Էզեկիել Լավեսին:
Այս պահին ՊՍԺ-ն զբաղեցնում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: «Բորդո»-ն երրորդն է:
ՊՍԺ – «Բորդո»՝ 3:0
1:0, 2:0 Լուկաս Մոուրա (45+3′, 11մ, 49′, 11մ), 3:0 Լավեսի (81′)








































