Չինաստանի Ցզին մարզում տեղի է ունեցել ավանդական մրցարշավ վիշապ նավակների վրա, հաղորդում է ITAR-TASS-ը: Մրցարշավը կայացել է Սունգարի գետում (միակ գետն է երկրի հյուսիս-արևելքում, որը չի սառչում տարվա ցուրտ եղանակին)
Մրցույթին մասնակցել են Չինաստանի տարբեր շրջանները ներկայացնող 12 թիմ, ինչպես նաև` այլ երկրների (Ուկրաինա, Բելառուս) ներկայացուցիչներ:
Մրցարշավի հաղթող է դարձել Բայհուա համալսարանի թիմը:
Վիշապ նավակների վրա մրցույթն ունի ավելի քան 2000 տարվա պատմություն և գրավում է զբոսաշրջիկների ուշադրությունը:









































