Քելլի Քոչելան Բրիստոլի տարրական դպրոցներից մեկում հայտարարել է, որ իր 2 երեխաներին տուն է տանում: Այնուհետև կինը 30 րոպեի ընթացքում վիրավորել է ուսուցիչներին և, ի վերջո, կծել փոխտնօրեն Մեթյու Կոքսի ձեռքը, ով անմիջապես հիվանդանոց է տեղափոխվել, գրում է fedpost-ը:
32-ամյա Քելլին իրեն մեղավոր է ճանաչել դպրոցի տարածքում հոկտեմբերի 24-ին անհարմարություններ պատճառելու, հարձակման և ուսուցիչներին սպառնալու մեջ: Նա խոսոտովանել է նաև, որ դպրոց գնալուց առաջ 3-4 բաժակ գարեջուր և մի փոքր էլ ռոմ է խմել:
Դատարանի որոշմամբ`կնոջն այսուհետ արգելված է լինել դպրոցի տարածքում: Դատախազ Անդրեա Էդվարդսը հայտարարել է, որ հարբած Կոչելան երեկոյան ժամը 6-ին մոտ հայտնվել է դպրոցում և ցանկացել տեսնել երեխաներին: Չնայած այն բանին, որ աշխատակիցները փորձել են համոզել նրան տուն վերադառնալ`լինելով ոչ սթափ վիճակում`նա պնդել է, որ ուսուցիչները ցանկանում են խլել իր երեխաներին:







































