Գիտնականները խորհուրդ են տալիս ամեն օր գազար ուտել, որպեսզի պաշտպանված լինենք մի շարք առողջական խնդիրներից, գրում է Meddaily-ին`վկայակոչելով The Daily Bhaskar-ը: Գազարի մեջ կան վիտամիններ, հանքային նյութեր և այլ օգտակար միացություններ: Ըստ բժիշկ Միանա Իֆտիկհարի խոսքերի`գազարն օգտակար է ստամոքսի և ամբողջ աղեստամոքսային տրակտի համար: Այն պարունակում է A, C, D, E, K, B6 վիտամիններ, կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, օրգանական նատրիում:
Գազարի հյութը`միախառնված սպանախի և լիմոնի հյութի հետ, կարող է բուժել փորկապությունը և աղեհամակարգը: Գազարի ապուրն օգնում է փորլուծության և օրգանիզմի ջրազրկման ժամանակ:
Բժիշկ Սայիդ Հասան Ալի Ջոհարը ենթադրում է, որ գազարն օրգանիզմը պահպանում է ճարպակալումից, արյան վարակից, լնդերի հիվանդությունից, անքնությունից, երիկամների բորբոքումից, լյարդի, լեղապարկի և մի շարք այլ հիվանդություններից:






































