«Մանչեսթեր Սիթի»-ն շուտով վաճառքի կհանի Անգլիայի ազգային հավաքականի 30-ամյա պաշտպան Ջոլեոն Լեսքոթի տրանսֆերը:
«Քաղաքայինները» 10 մլն եվրո են պահանջում Լեսքոթի իրավունքների դիմաց: Նշենք, որ 3 տարի առաջ մանչեսթերյան ակումբը գնել էր այս ֆուտբոլիստի տրանսֆերը «Էվերթոն»-ից և 27 մլն եվրո վճարել:
Լեսքոթի ծառայություններով հետաքրքրված չէ դեռևս ոչ մի ակումբ: Ուստի` պոտենցիալ գնորդը հայտնի չէ:






































