Շաբաթ օրը Պակիստանի հեռահաղորդակցության հարցերով զբաղվող կառույցը ինտերնետ-մատակարարներին տեղեկացրել է YouTube-ի անմիջապես վերաբացման թույլտվության մասին` սպասելով հետագա ցուցումների:
YouTube-ը փակ էր Պակիստանի ինտերնետ օգտատերերի համար 2012թ. սեպտեմբերից, երբ ինտերնետում հայտնվել էր սկանդալային «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը:
Պակիստանի ներքին գործերի նախարարն ավելի վաղ իր թվիթերյան էջում գրել էր, որ այդ որոշումը կայացվել է YouTube-ի մեծ մասսայականության համար: Նաև նշել էր, որ պատրաստվում են ֆիլտրեր տեղադրել, որոնք կարգելափակեն պոռնո և սրբապիղծ բովանդակությամբ տեսանյութերը:
2012թ. սեպտեմբերին YouTube-ում էր հայտնվել ԱՄՆ-ում սիրողական մակարդակով նկարահանված «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը, որտեղ ծաղրում էին Մուահամմեդ մարգարեին: Դա առիթ հանդիսացավ իսլամական պետություններում ԱՄՆ դեսպանությունների վրա հարձակումների համար: Դրանցից մեկի արդյունքում սեպտեմբերի 11-ին Բենղազիում սպանվեցին ԱՄՆ դեսպանն ու 3 մարդ: Պակիստանում ևս զանգվածային բողոքի ակցիաներ էին իրականացվել այդ ֆիլմի առնչությամբ:







































