Հոլիվուդյան դերասան Մեթյու Մակքոնահին երրորդ անգամ հայր է դարձել, հաղորդում է TMZ տեղեկատվական պորտալը:
«Դերասանի կինը՝ բրազիլուհի մոդել Կամիլա Ալվեսը, այսօր առավոտյան աղջիկ է լույս աշխարհ բերել, Տեխաս նահանգի Օսթին քաղաքի հիվանդանոցում»,- ասվում է TMZ-ի հաղորդագրության մեջ:
Այն մասին, որ զույգը երեխայի է սպասում, հայտնի է դարձել այս տարվա հուլիսին: Ամուսիններն արդեն ունեին երկու զավակ՝ երեքամյա Լևի որդին ու երկամյա Վիդա դուստրը:
Մեթյու Մաքկոնահին խաղացել է 40-ից ավելի ֆիլմերում: People ամսագիրը 2005թ. նրան ճանաչել էր ամենասեքսուալ տղամարդ:










































