Ճապոնիայի նոր իշխանությունները որոշել են վերանայել ամբողջությամբ ատոմային էներգետիկայից մինչև 2030թ. հրաժարվելու պլանները: Այս մասին, ինչպես հայտնում է vestifinance.ru-ն, հայտարարել է երկրի արդյունաբերության ու առևտրի նախարար Տոշեմիցու Մոտեգին:
Համաձայն նախարարի մեկնաբանության՝ երկրի նոր ղեկավարությունը պատրաստվում է մոտ ապագայում վերանայել նախկին կառավարության պլանները ինչպես էլեկտրաէներգիայի գեներացման նոր աղբյուրների, այնպես էլ ԱԵԿ-ների լիակատար հրաժարման հետ կապված:
Ճապոնական էներգետիկայի նոր «ճանապարհային քարտեզը» նախատեսվում է ստեղծել մինչև 2013թ. ամառ: Այսկերպ Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որը իշխանության է վերադարձել, ավելի սթափ գնահատականներ է տալիս երկրի տնտեսության էներգետիկայի պահանջների բավարարմանը:
Ներկայում Ճապոնիայում գործում է 50 ատոմակայաններից միայն 2-ը:











































