Հարկային նոր նորմերը ներառված են եղել 2013 թ. բյուջեում, որը «Միություն ազգային շարժման համար» խոշոր ընդդիմադիր կուսակցության պատգամավորները ներկայացրել են սահմանադրականության նորմերին հետևող կառույցին՝ փաստաթղթի վերանայման համար:
Սահմանադրական խորհուրդը սահմանադրականության վերահսկման համար Ֆրանսիայի բարձրագույն մարմինն է, որը հարուստների համար 75 %-անոց հարկը համարել է հակաօրինական, քանի որ այն նպաստում է հարուստների` Ֆրանսիայից հեռանալուն:
Օլանդն առաջարկել էր, որ բյուջեի դեֆիցիտից խուսափելու համար տարեկան միլիոնից ավել վաստակող քաղաքացիների նկատմամբ կիրառվի 75 %-անոց հարկ, ինչի պատճառով շատ հարուստներ Ֆրանսիայից հեռացան: Նրանց թվում է նաև դերասան Ժերար Դեպարդիեն, ով դիմել է Բելգիայի իշխանություններին և պատրաստվում է հրաժարվել ֆրանսիական անձնագրից:
Շաբաթ օրը սահմանադրական խորհուրդը կոմյունիկե է հրապարակել` անօրինական համարելով 2013 թ. բյուջեի օրենքի որոշ դրույթներ: Նշվում է որ օրենքը բոլոր քաղաքացիների համար հավասար պայմաններ չի սահմանում։









































