Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Սիրենք Հայաստանը մեր մեջ

2012 թվականը մեր լրատվամիջոցի համար կարծես բեկումնային դարձավ: Հիմա կարող ենք ասել, որ առավել քան երբևէ հասկացված ենք ուրիշների կողմից, և առավել քան երբևէ ընդգծված է ուրիշներին հասկանալու մեր ցանկությունը:

Սա կարևոր ձեռքբերում է, քանի որ այսօրինակ մոտեցումը թույլ է տալիս ամենասկզբունքային բանավեճերի ընթացքում անգամ պահպանել այն ռացիոնալը, որ պարունակում է բանավիճող կողմերից յուրաքանչյուրի ասելիքը: Այս մոտեցումը ստիպում է հասկանալ, որ իրար հակասող գաղափարները շատ հաճախ կամ գրեթե միշտ կարող են լրացնել իրար, պաշտպանել, ուժ տալ իրար, եթե հիմնված են միևնույն հողի վրա, և այդ հողը Հայաստանի Հանրապետությունն է:

Հասել է ժամանակը, որ մենք ավելի շատ հոգատար լինենք մեր պետության նկատմամբ: Իհարկե, ասել, որ մինչև հիմա հոգատարությունը բացակայել է մեր քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում` ճիշտ չի լինի: Հասարակական, քաղաքական և ուղղակի առօրյա կյանքով ապրող յուրաքանչյուր ոք Հայաստանի նկատմամբ մտահոգություն կրում է: Սակայն հաճախ, շատ հաճախ, երբ մենք փորձում ենք մեր մտապատկերում ուրվագծել ծաղկող, զարգացած Հայաստանը, մեր մտապատկերում ուրվագծվող այդ Հայաստանում, չգիտես ինչու, տեղ չի գտնվում մեր հակառակորդների, մրցակիցների, մեզ չսիրողների համար: Շատ հաճախ զարգացած Հայաստան ասելիս մենք պատկերացնում ենք մեր` մեր հակառակորդների ու մրցակիցների նկատմամբ տարած հաղթանակը:

Այսինքն` ստացվում է այնպես, որ ինչպես դասականը կասեր` մենք սիրում ենք մեզ Հայաստանի մեջ և ոչ թե Հայաստանը մեր մեջ:

Այս արատավոր իրավիճակը փոխելու համար շատ փոքր բան է հարկավոր: Հասկանալ, որ Հայաստանը ընդամենը քարտեզի վրա նշված տարածք չէ: Հայաստանը նախևառաջ մարդիկ են, որոնք ապրում են այդ տարածքում, Հայաստանը նրանք են, ում հետ մենք համաձայն չենք, նաև նրանք, ում մենք չենք սիրում, նաև նրանք, ում մենք համարում ենք անարժան, նաև նրանք, ում մենք համարում ենք զարգացման ճանապարհին ընկած խոչընդոտ, նաև նրանք, ում մենք համարում ենք անբարոյական և վերջացած: Թող առաջին հերթին քաղաքական գործիչները իրենց հակառակորդներին նայեն որպես այլընտրանք, այլընտրանք Հայաստանի համար: Հասկանան, որ որքան մեծ է երկրի գաղափարական ընտրության հնարավորությունը, այնքան ավելի հզոր և մոբիլ է տվյալ պետությունը: Եվ մենք պետք է քաղաքականության, տնտեսության, մշակույթի բնագավառում մեր երկրին այլընտրանքի ամենամեծ հնարավորությունն ընձեռենք:

Մի բան, միայն մի բան չի կարող այլընտրանք ունենալ. ժողովուրդը՝ որպես բարձրագույն իշխանություն: Եվ այս իշխանությանն այլընտրանք փնտրելը ոչ այլ ինչ է, քան Հայաստանը տանել ֆիզիկական կործանման: Չանենք այսպես, ավելի ճիշտ՝ ետ կանգնենք կործանարար այս ճանապարհից:

Շնորհավոր Ամանոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում