Բրիտանացի երգչուհի Ադելի «21» հավաքածուն դարձել է ամենաանցանկալի նվերը Ամանորի համար: Ինչպես գրում է The Sun-ը՝ հենց այդ սկավառակը դեկտեմբերի 25-ին ամենահաճախը կայքի միջոցով փորձել են վաճառել համացանցի օգտատերերը:
Պորտալը նշում է, որ այդ օրը musicMagpie-ի միջոցով վաճառել են ավելի քան 47 հազար դիսկեր: Երկրորդ հորիզոնականում Էմելի Սանդեի Our Version of Events հավաքածուն է, որը օգտատերերը վաճառել են ավելի քան 41 հազար օրինակով: Երրորդ հորիզոնականում հայտնվել է One Direction-ի Up All Night հավաքածուն:
Ամենաոչ ցանկալի ֆիլմ-նվերների ցուցակը գլխավորել է «Մթնշաղ» ֆիլմը, որը մի փոքր անցել է «Բեթմեն. Սև ասպետի վերադարձը» ֆիլմին: musicMagpie-ի միջոցով վաճառվել է առաջին ֆիլմի 36 հազար օրինակ և ավելի քան 35 հազար օրինակ երկրորդից:
Ադելի «21» հավաքածուն երկրորդ ստուդիական ձայնագրությունն է: Այն վաճառքի է դուրս եկել 2011թ. հունվարին և 21-րդ դարի ամենաշատ վաճառված ալբոմն է:









































