Դեկտեմբերի 29-ին, ժամը 10.37-ին ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցի թիվ 30 շենքի 30 բնակարանում հայտնաբերվել են բնակիչներ` Վահագն (1927 թ.) և Սոնա (1930 թ.) Ամերիկյանների դիերը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ վերջիններս, ըստ նախնական տվյալների, մահացել են թունավորումից: Նշված հասցեից բնակիչներ` Համբարձում (1958 թ.) և Անդրանիկ (1989 թ.) Ամերիկյանները նմանատիպ ախտանիշով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ, որոնց առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին ծանրության:








































