Այս աշխարհում դեռ չեն անհետացել իսկական արքայազնները, իհարկե, նրանց մեծ մասի սրտերն արդեն զբաղված են:
Վերջերս մենք գրել ենք, որ Լյուսքեմբուրգի արքայազն Ֆելիքսը որոշել է ամուսնանալ՝ հետևելով ավագ եղբոր՝ Գիյոմի օրինակին: Նրա ընտրյալը դաձել է Քլեր Լեդիմաչերը՝ Գերմանիայի 27-ամյա բնակչուհին և ոչ այնքան «անօժիտը»: Բազմամիլիոնանոց կարողությամբ մագնատի դուստրը սովորել է ԱՄՆ-ում և Շվեյցարիայում, իսկ հիմա դիսերտացիա է գրում:
Երեկ Լյուքսեմբուրգի թագավորական ընտանիքը վերջապես համացանցում տեղադրել է արքայազն Ֆելիքսի նշանադրության լուսանկարները: Լուսանկարներում փեսացուն իրեն որոշ «ազատություններ» է թույլ տվել և քնքուշ համբուրել է Քլերին:
Հարսանիքի օրը դեռ չի որոշվել, սակայն երիտասարդները խոստացել են, որ արարողությունը կկայանա հաջորդ տարի: Ամենայն հավանականությամբ այն տեղի կունենա հարսնացուի հարազատ երկրում:









































