ՊՍԺ-ի տրանսֆերային վերջին ձեռք բերումը` Լուկաս Մոուրան միացել է խաղընկերներին` Դոխայում: Փարիզեցիները դիմավորելու են Նոր տարին ակումբի սեփականատերերի հետ և 1 շաբաթ անց կվերադառնան Ֆրանսիայի մայրաքաղաք:
20-ամյա Մոուրայի տրանսֆերի դիմաց ՊՍԺ-ն 45 մլն եվրո է վճարել: Երիտասարդ բրազիլացուն ուղեկցում է մայրը:











































