Հնդկաստանի բնապահպանության նախարար Ջայրամ Ռամեշը հայտարարել է, որ երկրում բվերի թվաքանակի նվազման հարցում մեղավոր են Հարի Փոթերի երկրպագուները:
Գրքի սյուժեով, Հարի Փոթերը Հեդվիգ անունով սպիտակ բու էր պահում: Թռչունը նամակներ էր տեղափոխում Հարիի համար: Հարիի պատմությունները շատ հայտնի են Հնդկաստանում, եւ վերջին շրջանում նրա երկրպագուներից շատերը ցանկանում են տանն ունենալ բվեր` որպես տնային կենդանիներ:
«Հետաքրքիր է, բայց Հարի Փոթերի ազդեցության տակ քաղաքների բնակիչները միտված են իրենց երեխաներին բվեր նվիրել»,- հայտարարել է Ռամեշը: Նա իր խոսքերն ամրապնդել է վայրի բնության պահպանությամբ զբաղվող Traffic կազմակերպության ներկայացրած թվերով: