«Արգելափակված հաշիվներ» (Dead Accounts) բրոդվեյան ներկայացումը՝ դերասանուհի Քեթի Հոլմսի մասնակցությամբ նախատեսված ժամկետից մեկուկես ամիս ավելի շուտ կփակվի: Ինչպես հաղորդում է The New York Times-ը, ներկայացումը վերջին անգամ կցուցադրվի հունվարի 6-ին, չնայած նախատեսվել էր, որ ներկայացումները կշարունակվեն մինչև փետրվարի վերջ:
Ներկայացումը հանելու որոշում է կայացվել, քանի որ այն եկամուտ չի բերում: Մեկ շաբաթվա ընթացքում, որն ավարտվել է դեկտեմբերի 23-ին, բեմադրությունը բերել է ակնկալվող եկամտի միայն 25%-ը՝ 243 հազար դոլար:
Բեմադրությունը, որը պատմում է Լորնե անունով աղջկա մասին, ով փորձում է իրեն վերագտնել անհաջող հարաբերություններից հետո և միշտ խոսում է դիետայի մասին, չի արժանացել նաև քննադատների գովեստին: Բեմադրության միջին վարկանիշը երկուսուկես աստղ է:
Սուրբ Ծնունդից առաջ Բրոդվեյում ամենահաջողված ներկայացումներն են Cat on a Hot in Roof ներկայացումը՝ Սքարլեթ Յոհանսոնի գլխավոր դերակատարմամբ և Glengarry GlenRoss ներկայացումը՝ Ալ Պաչինոյի դերակատարմամբ:
Մեկ շաբաթվա ընթացքում բրոդվեյան թատրոնների ընդհանուր վաճառքը կազմել է 25.85 միլիոն դոլար, ինչը 2.5 միլիոն դոլարով շատ է նախորդ տարվա ցուցանիշից:







































