Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանն այսօր վերսկսել է ցիտրուսների արտահանումը Ռուսաստան, ինչի վրա բեռնարգելք էր դրվել 2006 թվականին: Օրեր առաջ ցիտրուսների փորձնական խմբաքանակն Ուկրաինայի ու Բելառուս միջոցով ուղարկվել է Ռուսաստան:
Իսկ այսօր ցիտրուսներով լեցուն մի քանի բեռնատարներ «Կազբեկի-Վերին Լարս» անցակետով ուղարկվելու են Ռուսաստան: Խոսքը Աջարիայոմ աճեցված մանդարինի և կիտրոնի մասին է: Դեկտեմբերի 24-ին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին լրագրողների հետ զրույցումվստահություն էր հայտնել, որ շուտով վրացական արտադրանքը կվերադառնա ռուսական շուկա՝ ընդգծելով, որ ցիտրուսների առաջին խմբաքանակը Ռուսաստան է ուղարկվելու մինչև տարեվերջ:









































